News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Առնվազն 5 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հյուրանոցի վրա մահապարտ ահաբեկիչների իրականացրած 2 հարձակումների հետեւանքով։ Այս մասին հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։

Զինված անձինք ներխուժել են բարձրաստիճան պետական պաշտոնյաների շրջանում մեծ համբավ վայելող Dayah հյուրանոցն այն բանից հետո, երբ մուտքի մոտ պայթեցրել են պայթուցիկով բեռնված մեքենան։ «Մի քանի րոպե անց հնչել է մեկ այլ մեքենայի պայթյունը, ինչի հետեւանքով մեծ թվով զոհեր են եղել», – հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, թե 5 մարդ զոհվել է հյուրանոցի մոտակայքի մասնակիորեն քանդված     ռեստորաններից մեկում։

Աղբյուրը հայտնել է, որ պայթյունի եւ հարձակման պահին հյուրանոցում են գտնվել Սոմալիի օրենսդիրներ եւ կառավարության պաշտոնատար անձինք, , որոնք հյուրանոց էին ժամանել առաջիկա նախագահական ընտրությունների աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Սոմալիում գործող «Աշ–Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ