News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության խորհրդի որոշումն ինձ համար անակնկալների շարքից չէր: NEWS.am-ի հետ զրույցում դատավոր Աիդա Դավթյանի վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի որոշումն այսպես մեկնաբանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Դատավոր Աիդա Դավթյանի վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կայացված որոշման առնչությամբ զերծ կմնամ գնահատականներ տալուց, միայն կնշեմ, որ այդպիսի ելքով որոշումն ինձ համար անակնկալների շարքից չէր՝ անկախ դրա հիմքում ընկած որեւէ պատճառաբանությունից, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու ակնհայտ հիմքերի առկայության մասով մնում եմ իմ համոզմունքին»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Արդարադատության խորհրդի աշխատակազմի՝ այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է կարճել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  միջնորդությունը Արփինե Հովհաննիսյանն էր ներկայացրել Արդարադատության խորհրդին:

Տպել
Ամենաշատ