News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ հունվարի 27-ին, հերթական անգամ հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ նիստին կրկին ներկա չէր գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, ինչպես երկու փաստաբաններ Ստեփան Ոսկանյանը եւ Գարեգին Մարգարյանը:

Դատարանը հայտարարեց, որ Վահան Շիրխանյանն այսօր նույնպես հրաժարվել է դուրս գալ եւ ուղեկցվել դատարան: Դատավորի խոսքով` Վահան Շիրխանյանը, ըստ ՔԿՀ տրամադրած փաստաթղթի, Շիրխանյանը մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա ունի մի շարք հիվանդություններ եւ միայն դեղորայքային բուժման անհրաժեշտություն կա, ոչ թե ստացիոներ, սակայն Շիրխանյանը հրաժարվել է դեղորայքային բուժումից:

Մեղադրող կողմի կարծիքով` Վահան Շիրխանյանն այս ամբողջ ամիսներին պարբերաբար ստացել է պատշաճ բժշկական օգնություն նույնիսկ մասնագիտացված հիվանդանոցներում եւ վիճակը բավարար է:

«Անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Վահան Շիրխանյանը դատարանի նկատմամբ: Միջնորդում եմ դատական սանկցիա կիրառել»,-ասաց նա:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հիշեցրեց, որ նախորդ նիստում որոշում էր կայացվել քրեակատարողական հիմնարկից ստանալ Վահան Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը

«Նրանք որոշում են վերախմբագրել Ձեր պահանջը եւ դատարանին ներկայացնել ոչ թե անկետաները, այլ ընդամենը քաղվածքները` պատճառաբանելով, թե անկետաների ծավալը մեծ է եւ հնարավոր չէ մեկ շաբաթում հավաքագրել: Հարգելի դատարան, ըստ անկետաների, Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժօգնության կարիք ունի: Խնդրում եմ կրկին, որ պահանջեք բոլոր անկետաները եւ հետազոտեք դրան》,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը դատարանին ներկայացրեց Վահան Շիրխանյանի հայտարարությունը, որում ինքը հայտնում է, որ ինքն ուզում է նիստին մասնակցել, սակայն կարող է գալ միայն պատգարակով կամ սայլակով. «Վահան Շիրխանյանը հայտնում է, որ այս ամիսների ընթացքում ընդունել է չորս հազարից ավելի դեղահաբ, որոնց հետեւանքով այսօր նույնիսկ նստել չի կարողանում: Նա խնդրում է, որ պատգարակով կամ սայլակով իրեն տեղափոխեն դատարան: Իմ պաշտպանյալը մտավախություն ունի, որ իրեն դիտավորյալ չեն բերում, որ չիմանան, թե ինչպես են առողջ մարդուն միտումնավոր հաշմանդամ դարձնել»:

Ամբաստանյալներից մեկի փաստաբան Հովիկ Արսենյանը պահանջեց ամեն դեպքում Շիրխանյանին տեղափոխել դատարան, եթե ասում են` սա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ:

«Թեւերի վրա թող բերեն... ոնց ուզում եք տեղափոխել նրան դատարան: Ինչքան կարելի է գալ, նստել ու գնալ»,- բորբոքվեց փաստաբանը:

Դատավորն այնուամենայնիվ նիստը հետաձգեց եւ նշանակեց փետրվարի 17-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ