News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը միջազգային իրավունքի աննախադեպ խախտում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Լուկաշենկոն դրանով երկիրը խայտառակեց, եթե ոչ մարդկայնի օրենքներով, ապա՝ Աստվածային: Սակայն հարցն ավելի խորքային է: Փաստորեն, միջազգային հանրությունն ու միջազգային իրավունքն անզոր գտնվեցին Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն-ահաբեկչական գործողությունների դեմ»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ ինչպես պարզվել է լրատվամիջոցների հրապարակումներից, Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլով չէր հետախուզվում, իսկ Բելառուսի նախագահը բոլորի համար լսելի ստել է: «Միջազգային իրավունքի կոպիտ խախտման եւ ստի, նաեւ այլեւայլ արարքների համար իր՝ Լուկաշենկոյի նկատմամբ էր պետք հետախուզում հայտարարել: Սակայն դրան ավելանում է նաեւ Ինտերպոլին զրպարտելը, եւ կառույցի ղեկավարությունը դրա մասին պետք է մտածի:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա Ռամիլ Սաֆարովին հանձնելու եւ հետագայում հերոսացնելու հանդեպ արձագանքի բացակայությունը նախադեպեր է ստեղծել նաեւ Լապշինի գործի համար: Միջազգային հանրությունը ցույց է տվել, որ անզոր է Մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Իսկ ի՞նչ կպատահի, եթե Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով կեղծ խաղաղասերների հորդորներին, պաշտպանությունը թուլացնի: Ցեղասպանություն կկատարվի, իսկ միջազգային իրավունքը կլռի, ինչպես լռեց Սաֆարովին հանձնելիս, ինչպես լռում է Լապշինին արտահանձնելիս:

Ավելին՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի արձագանքը խաղաղ կոչերն էին: Մենք դեմ չենք խաղաղ կոչերին, բայց դրանք բավարար չեն լկտի ագրեսիան զսպելու համար: Իսկ կոնկրետ գործողություններ եւ հասցեական հայտարարություններ այդպես էլ չհետեւեցին»,- նշեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ