News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայի արկածները Չինաստանում շարունակվում են։ Չինական օրացույցով Նոր տարվա ամենավերջին օրը, իսկ այն ամսի 12-ին էր, ձեր հնազանդ ծառան ցերեկը ուղեւորվեց Պեկինի Հին քաղաք, որպեսզի շրջելուց ու բազմաթիվ բաներ տեսնելուց հետո ի վերջո որեւէ տեղ հրավառություն լուսանկարի։

Հրավառությունը ես չլուսանկարեցի, դուք այն կարող եք հանգիստ դիտել Youtube–ով, ավելի լավ է լսեք ու կարդացեք «այդ սարսափելի օրվա» իմ արկածների մասին։

Ես պարզապես մոլորվեցի Պեկինի կենտրոնում։ Զարմանալի չէ, բնակչությունն «ընդամենը» 20 միլիոն է, ու դու այստեղ ոչ ոքի չես ճանաչում։ Սակայն մեզ դրանով չես վախեցնի։

Տեսեք, թե ինչ հրաշալի հին տներ են։ Ապշեցուցիչ է։

Իմ ճանապարհը բերում էր այստեղ՝ դեպի «Թմբուկների աշտարակ»

Ի սկզբանե աշտարակը սկսել էին կառուցել 13-րդ դարում Յան տոհմի օրոք, այն ժամանակ այն այրվել էր ու հետո վերակառուցվել՝ Մինգ տոհմի օրոք՝ 15-րդ դարում։

47 մետր բարձրության ահռելի աշտարակ

Յան, ՄԻնգ ու Ցին տոհմերի կառավարման տարիներին աշտարակը հայտնում էր ժամը (ԲԻգ Բենի նման) ։ 25 թմբուկները հայտնում էին ժամը այն ժամանակվա Պեկինի բնակիչներին,

Իսկ սա ուղիղ դրա դիմացն է ՝ «Զանգակների աշտարակը»

 Լիաթոք հիանալով ու մշակութապես հարստանալուց հետո՝ ես գնացի թափառելու տեղանքում

Եվ պատահաբար, հիմարի պես, այս կողմ շրջվեցի

Սա նրանց համար մեր Աբովյան փողոցի պես մի բան է

Եվ ինչպե՞ս չխելագարվել այս ամենից

Հուշանվերների խանութում վաճառում են ահա այսպիսի գեղեցիկ քարեր, որոնք շատ դուր են գալիս չինուհիներին

Լիճ ՀԻն Պեկինում

Մայրամուտն արդեն մոտենում էր

Հերթ պաղպաղակի համար

ՀԻն Պեկինում նույնիսկ զուգարանները հին ոճով են կառուցված

Մարդկանց բազմությունից

Շրջվում ես դեպի փոքր նրբանցք ու հանկարծ,աստված իմ, լռություն

Հին տներ, դարպասներ ու Մինգ տոհմի ժամանակաշրջանի արեւային մարտկոցներ

Հետո նորից հայտնվում ես մարդկանց բազմության մեջ

Եվ փորձում ես արագ փախչել

Աստված իմ, որտե՞ղ է տրամաբանությունը

Նրանց Աբովյան փողոցից ես գնացի դեպի նրանց Հյուսիսային պողոտա

Մարդիկ դարձյալ քիչ չեն

Աշխարհահռչակ հյուրանոց

Գեղեցիկ ծաղիկներ

Որոշեցի նորից փախչել ու շրջվեցի դեպի այն փողոց, որտեղ հուշանվերներ էին վաճառում

Եվ առաջինն ինչ տեսա՝ տապակած կարիճներն էին։

Չհամարձակվեցի ուտել։ Գիտեմ, որ հիմարություն արեցի, Երեւանից այսքան տարածություն կտրել անցնել ու չուտել տապակած կարիճ, իսկական ապուշ։

Յուղի մեջ էլի ինչ-որ սողացող կենդանիներ կային

Ավանդական պեկինյան խնձորով խորտիկ

Մինչ քայլում ես, ամենուրեք լսվում են հրավառության ձայները, իսկ ժողովուրդը անդադար քայլում է փողոցներով։

 

Ձեր հավերժ ընկեր Կոնֆուցիոս ու Լաօ Ցցիի զարմիկ, Պեկին հասած ամենահայ ճանապարհորդ՝ Մարկո Պոլո

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ