News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի կրթության եւ հետազոտության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց այդ բնագավառում երկու երկրների օրենսդիր մարմինների գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին, ինչպես նաեւ ընդգծվեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԻԻՀ մեջլիսի կրթության եւ հետազոտության հանձնաժողովի միջեւ գործնական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված դիպլոմների փոխճանաչման, գիտնականների եւ ուսանողների փոխանակման հարցերը, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ կրթական համատեղ ծրագրերի ու մասնագիտական տեղեկատվության փոխանակման, կրթական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանն առնչվող թեմաներ:

Մոհամմադ Զահեդին ՀՀ դեսպանին առաջարկեց կազմակերպել երկու երկրների օրենսդիր մարմինների գիտակրթական հանձնաժողովների փոխայցելություններ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Իրանում գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած հայազգի գիտնականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ