News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել են բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ-ի եւ աշխատակազմերի գործունեության կազմակերպման եւ համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակների կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման մեթոդական ուղեցույցներ:

Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման մեթոդական ուղեցույցում ներկայացված առաջարկությունների կիրառմամբ միատեսակ կդառնան համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակները, կսահմանվեն կանոնակարգված եւ աստիճանակարգված պաշտոնային դրույքաչափեր, աշխատակիցների օպտիմալ  թվաքանակը (հայեցողական,  համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առումով), որի արդյունքում առավել արդյունավետ կօգտագործվեն համայնքի ֆինանսական միջոցները: Նախատեսված է  աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի համամասնությունը, որի համաձայն համայնքապետարանների աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված պաշտոնները զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի սեփական եկամուտները: Ուղեցույցում ներկայացված են նաեւ աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:

Բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ –ի եւ աշխատակազմերի գործունեության կազմակերպման ուղեցույցում էլ  ներկայացվում են խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի, նրա տեղակալի, ավագանու անդամի, աշխատակազմի եւ նրա ծառայողների, ինչպես նաեւ ավագանու հանձնաժողովների գործունեության կազմակերպման հետ կապված հստակ մեխանիզմները: Իսկ կարգորոշված ցուցումները հնարավորություն կընձեռեն բազմաբնակավայր համայնքների ՏԻՄ-ին եւ աշխատակազմերին առավել արդյունավետ եւ նպատակաուղղված կազմակերպել իրենց գործունեությունը, դրանով իսկ ապահովելով օրենքով իրենց տրված լիազորությունների լիարժեք իրականացումը: Միաժամանակ կբարձրացվի  բնակչությանը համայնքային նշանակության ծառայությունների մատուցման մակարդակը: Ուղեցույցի նպատակն է նաեւ թիրախավորել բազմաբնակավայր համայնքի ՏԻՄ-ի եւ աշխատակազմերի գործառույթները՝ սահմանելով գործառույթների իրականացման համար «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից եւ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերից բխող ժամկետներ եւ գործիքակազմ:

Երկու ուղեցույցներն էլ հասանելի են ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում:

Բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ –ի եւ աշխատակազմերի գործունեության կազմակերպման ուղեցույց  http://www.mtad.am/files/docs/1584.pdf

Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակների կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանվան մեթոդական ուղեցույց:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ