News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում տեղակայված ընտրատեղամասում, ժամը 14։30-ի դրությամբ, Արցախում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեին մասնակցել է ընտրողների մոտ 40 տոկոսը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց N Ե/1 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահ Արմեն Պետրոսյանը։

«Տեղամասում՝ հիմնական ցուցակով, գրանցված է 565 մարդ ու այս պահի դրությամբ հանրաքվեին մասնակցել են մոտ 200 հոգի»,-ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը մասնակիցների ակտիվությունը նորմալ է գնահատում՝ նշելով, որ ժամը 16։00-ից հետո հոսքը կավելանա։

«Ակտիվությունը կարելի է գնահատել նորմալ։ Քանի որ այսօր Հայաստանում աշխատանքային օր է, եւ ինչպես գիտենք, այս ընտրատարածքում քվեարկում են ԼՂՀ այն քաղաքացիները, որոնք գործուղման մեջ են Հայաստանում, ուսանողներ են, աշխատանքի բերումով են այստեղ, այդ պատճառով ավելի ուշ կգան։ Ինձ թվում է, որ 16-ից հետո ակտիվությունը ավելի կմեծանա»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին,  Արցախի Հանրապետությունում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, եւ այն քաղաքացիները, որոնք գտնվում են ՀՀ-ում, քվեարկում են Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում։

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել է 280 ընտրական տեղամաս՝ 12 ընտրատարածքում:

Հանրաքվեում «այո»-ի հաղթանակի դեպքում երկիրը կիսանախագահական կառավարման համակարգից կանցնի նախագահական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ