News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման ընթացակարգը հաստատելու մասին»:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ)  2017 թվականի փետրվարի 20-ից մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), ժամը 10.00-17.00, ընդմիջում` 13:00-14:00:

 Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանած ժամկետում ներկայացնում է.

1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձեւի/ https://edu.am/index.php/am/documents/download/5169

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը եւ պատճենը.

3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, ՀայաստանիՀանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը եւ պատճենը.

4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ