News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչներն այսօր՝ փետրվարի 20-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դիմաց՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի:

Նրանք իրենց հետ հաց էին տարել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները թույլ չտվեցին այն փոխանցել «Հաց բերողին»՝ ասելով, որ նա հացադուլի մեջ է:  «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչները «Ազատություն հաց բերողին», «Հաց բժիշկների համար», «Խղճի բանտարկյալ», «Մեր սերը հաց բերողին», «Դու պետք է ախրես»,   գրություններով պաստառներ էին տարել իրենց հետ:

Կանայք իրենց աջակցությունը հայտնեցին Արթուր Սարգսյանին եւ հորդորեցին նրան դադարեցնել արդեն 10 օր տեւած հացադուլը: Նրանք իրենց հետ տարած հացը տվեցին պատահական անցորդներին եւ մի քանի րոպե մնալով ՔԿՀ-ի դիմաց, ավարտեցին բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ