News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ տեղ չեն գտել առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում, ինչը նշանակում է, որ հաջորդ խորհրդարանում նրանք միանշանակ չեն լինելու։  Այս ցանկի մեջ կան գրեթե բոլոր  խորհրարանական խմբակցությունների  ներկայացուցիչներ, իսկ «Ժառանգությունն» խմբակցությունն՝ ամբողջությամբ։

Այսպիսով,ԱԺ ՀՀԿ խմբակցությունից  ոչ  մի ցուցակում տեղ չի գտել վեց պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը, Վրեժ Մարկոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբիկ Հովսեփյանը եւ Գարեգին Նուշիկյանը։ 

ԱԺ ԲՀԿ խմբակցությունից ոչ մի ցուցակում չի հանգրվանել Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գեւորգյանը, ՄԱԿ առաջնորդ, գործարար Գուրգեն Արսենյանը,  մի քանի կուսակցություն փոխած Վահան Բաբայանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւս դուրս է մնացել ընտրապայքարից։  Նա ցանկանում էր ընդգրկվել ԲՀԿ–ի ընտրական ցուցակում, սակայն  տեւական  բանակցություններից հետո նրան չընդգրկեցին։

Ուշագրավ է «Ժառանգություն» խմբակցության պատկերը։ Այս խմբակցությունից ոչ մի պատգամավոր որեւէ ցուցակում տեղ չի գտել։ Խմբակցության ղեկավար, ամենաակտիվ պատգամավորներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին եւ մերժեց «ԵԼՔ» դաշինքի առաջին հնգյակում ընդգրկվելու առաջարկը։ Նա դեմ էր, որ «Ժառանգությունը» ընտրություններին մասնակցի որեւէ դաշինքով։  Ալեքսանդր Արզումանյանը դուրս մնաց ընտրապայքարից՝ հիմնավորելով, որ այդպես էլ գաղափարի շուրջ որեւէ դաշինք չձեւավորվեց։ Թեւան Պողոսյանը այլ աշխատանքի է տեղափոխվում։  Ռուբիկ Հակոբյանին եւս որեւէ ուժ իր ցուցակում չի ընդգրկել։

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, մասնավորապես ՀՀԿ–ից, հանգրվանել են հայրենի կուսակցության ցուցակի ոչ անցողիկ տեղում,  ենթադրվում է, որ նրանք էլ չեն լինելու խորհրդարանում, սակայն միանշանակ պնդելը դեռ վաղ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ