News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ» խմբագրություն են դիմել Արարատի մարզի խոշորագույն դպրոցների տնօրեններ, որոնք ահազանգում են իրենց նկատմամբ արձանագրվող ճնշումների մասին։ «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Արարատի մարզի, ինչպես նաեւ ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարները մշտապես անհանգստացնում են մեզ պահանջելով ներգրավվել նախընտրական պայքարին դպրոցներում անցկացնենք արշավ իրենց նախընտրած թեկնածուների օգտին։ Այս հանգամանքը մեզ խիստ անհանգստացնում է, քանի որ դրա պատճառով մեր ղեկավարած կրթօջախներում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Մի քանի անգամ փորձել ենք հրաժարվել Ալիկ Սարգսյանի ու Արամայիս Գրիգորյանի հանձնարարականներից, բացատրել ենք, որ չենք կարող խառնվել այդ հակամարտությանը, եւ դպրոցի կոլեկտիվին ու ծնողներին կողմ դարձնել։

Դա արգելվում է եւ օրենքով, եւ բացի այդ էլ դրա բարոյական իրավունքը մենք չունենք»։ Նամակի վերջում տնօրեններն արձանագրում են. «Խնդրում ու ակնկալում ենք, որ դուք մեր անհանգստությունը բարձրաձայնելով տեղ հասցնեք ՀՀ վարչապետին եւ ԿԳ նախարարին։ Հուսանք համապատասխան միջամտություն կլինի, եւ մենք էլ կազատվենք ամենօրյա սպառնալիքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ