News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինչպես փոքր, այդպես էլ խոշոր ընկերություններն ու կորպորացիաները սխալներ են գործում։ Թողարկում են մի ապրանք, որը պետք չէ գնորդին, սխալ են գովազդում այն ու ոչ եկամտաբեր գործարքներ են կնքում։ Պատճառները տարբեր են լինում՝ հեռանկարը տեսնելու, հաճախորդների ցանկություններին արձագանքելու անկարողությունը, հապշտապ կայացված որոշումները։ Ձեզ ենք ներկայացնում մեծագույն բիզնես սխալները՝ ըստ The Telegraph-ի․

Kodak-ը հրաժարվել էր թվային լուսանկարչական սարքերից

Kodak Ֆիրմայի արտադրանքը երկար ժամանակ համարվում էր որակյալ ֆոտոտեխնիկայի էտալոն։ Սակայն, երբ ֆիրմայի աշխատակիցը 1975-ին ներկայացրեց «անժապավեն ֆոտոսարքի» կոնցեպցիան՝ նրա վրա ծիծաղեցին։ 2012-ին, բազմամյա հոգեվարքից հետո, ղեկավարությունը ստիպված էր հայտնել սնանկացման մասին, քանի որ չէր կարողացել ադապտացվել թվային աշխարհում։

Yahoo -ն հրաժարվել է Google–ը գնելու հնարավորությունից

Google -ի կայացման արշալույսին, Yahoo-ն, որը անվերապահ գերակա դիրքեր ուներ համացանցային տիրույթում, ստացել էր մրցակցի ընկերությունը գնելու երկրորդ հնարավորությունը, բայց բաց է թողել այն։ Իսկ հիմա Google–ը գնահատվում է 500 մլրդ, իսկ Yahoo–ն․․․․ընդամենը 35 մլրդ դոլար։

Ռոյ Ուեյն՝ Apple-ի համահիմնադիր

Հավանաբար դուք լսել եք Սթիվ Ջոբսի ու Սթիվ Վոզնյակի մասին, բայց Apple–ն ուներ եւս մեկ հիմնադիր՝ Ռոյ Ուեյնը։ 1976-ին, նա վաճառել է իր բաժնետոմսերի 10 տոկոսը 1500 դոլարով։ Հիմա դրանք կարժենային 50 մլրդ դոլար

Microsoft Zune

Դուք դժվար էլ իմանաք, թե դա առհասարակ ինչ է։ Microsoft -ը չափից ուշ է արձագանքել iPod-ի թողարկմանը՝ միայն 2006-ին։ Ընդամենը մի քանի ամիս հետո թողարկվել է iPhone –ը։

Ընկերություն, որը հրաժարվել էր iPod–ից

iPod-ի ստեղծողը Թոնի Ֆադելն է եղել, որը առաջին երաժշտական սարքի մտահղացումն առաջարկել էր RealNetworks ընկերությանը։ Ընկերությունը հրաժարվել էր, եւ Ֆադելը դիմել է Apple -ին, իսկ մնացած պատմությունն արդեն բոլորը գիտեն։

Սթիվ Ջոբսը հեռացել է Apple–ից

Պարզ չէ՝ Սթիվ Ջոբսին 1985-ին հեռացրել են, թե նա հոժարակամ է հեռացել Apple –ից, բայց փաստը մնում է փաստ՝ ղեկին մնացել է Ջոն Սքալին, ինչի հետեւանքով 1990-ականներին ընկերությունը քիչ էր մնում ոչնչանար։

Nintendo -ն հրաժարվել է Sony–ից հօգուտ Philips–ի

1990-ականներին, Sony-ն ու Nintendo –ն միասին էին աշխատում SNES–ի համար մոդիֆիկացիաների վրա։ Բայց ընկերությունները բաժանվել են ու Nintendo –ն սկսել է համագործակցել Philips –ի հետ՝ արդեն ձախողման դատապարտված CD–ի վրա։ Sony-ն առաջ է գնացել ու ստեղծել PlayStation։

Western Union -ը մերժել է հեռախոսի մտահղացումը

1876-ին Ալեքսանդր Բելլը 100 հազար դոլարով տելեգրաֆի իր պատենտն է առաջարկել Western Union ընկերությանը ու մերժում ստացել։ Դա հանգեցրել է Bell Telephone ընկերության ստեղծմանը, որը հետագայում գնել է AT&T–ն։

Blockbuster-ը հրաժարվել է Netflix–ից

Արդեն հեռավոր 200-ին, Blockbuster-ը պատրաստ էր VHS –ից անցնել DVD–ի, բայց ոչ վիդեո կոնտենտի սթրիմինգի համար։ Երբ Netflix–ի փողերը վերջացան, նրանք մի քանի անգամ Blockbuster -ին առաջարկեցին գնել իրենց ստարտափը 50 մլն դոլարով։ Բայց Blockbuster–ը հրաժարվեց ու դա ավարտվեց նրանով, որ 2011-ին այն վաճառվեց Dish Network –ին՝ 320 մլն դոլարով։ Իսկ Netflix –ն այսօր արժե 50 մրդ դոլար:

AOL-Time Warner միաձուլումը

Մեծ հաշվով դիտարկվում է որպես պատմության խոշորագույն բիզնես սխալ՝ «օճառի պղպջակը», որն արժեր 350 մլրդ դոլար , դրանից հետո արագ պայթեց։ 2001-ին բեմ բարձրացան ուրիշ ընկերություններ՝ Yahoo!-ն ու Google–ը։ Բիզնեսի աշխարհը փոխվեց, իսկ միավորված ընկերությունների բաժնետոմսերի արժեքը մի քանի անգամ նվազեց։ 2002-ին միաձուլումից կորուստները գնահատվում էին 99 մլրդ դոլար՝ ու սա եւս մեկ ռեկորդ է, որը սահմանել են AOL-ը եւ Time Warner–ը։ Յոթ տարի անց ընկերությունները ընդունեցին իրենց սխալը ու նորից առանձնացան։ Դա 2009-ին էր։

Բիլ Գեյթսը փրկեց Apple–ը

1997-ին, երբ Microsoft –ն էր ղեկավարում աշխարհը, այն փրկարարական օղակ նետեց Apple –ին՝ 150 մլն դոլարի տեսքով։ Դրա դիմաց ստանալով որոշ պայմանավորվածություններ։ Պատկերացրեք, թե ինչ հեռախոսներ մենք հիմա կունենայինք, եթե դա տեղի չունենար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ