News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհակարգի հավասարակշռությունը խախտված է» գրում են New York Times–ի համար հոդվածում Զբիգնեւ Բժեզինսկին ( նախագահ Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, հիմա Center for Strategic and International Studies–ի հոգեբարձուների խորհրդի անդամ) ու Փոլ Վասսերմանը ( կենտրոնի գիտաշխատող)։ Նրանց կարծիքով, նախագահ Թրամփը դեռ չի ձեւակերպել այս կապակցությամբ էական դիրքորոշումներ, ու աշխարհը ստիպված է գոհանալ նրա թիմի արտահայտություններով՝ երբեմն անպատասխանատու, չհավասարակշռված կամ անկիրթ։

Բժեզինկին ու Վասերմանը խորհուրդ է տալիս Թրամփին ելույթ ունենալ ու շարադրել սեփական հայեցակարգը՝ վստահեցնելով, որ Ամերիկան կղեկավարի ավելի կայուն աշխարհ կառուցելու ջանքերը։

«Հնարավոր է, որ մենք համաձայն չենք նախագահ Թրամփի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են նրա ամենօրյա որոշումներին, բայց մենք կոչ ենք անում նրան ընդունել, որ իդեալական երկարաժամկետ որոշումը՝ ռազմական գերազանցություն ունեցող երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ ջանքերն են՝ ուղղված գլոբալ կայունությանը», -գրում են Բժեզինսկին ու Վասսերմանը։

Հոդվածագրերի կարծիքով, եթե ԱՄերիկան ու Չինաստանը հանգեն ռազմավարական պայմանավորվածության, դա կարող է հիմքեր ստեղծել ավելի երկարաժամկետ եռակի պայմանավորվածության համար, քանի որ Ռուսաստանը կվախենա իր շահերի ոտնահարումից։

«Ամերիկան պետք է գիտակցի այն վտանգը, որ Չինաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինք են կազմում։ Դրա համար էլ ԱՄՆ-ն պետք է զգուշանա Չինաստանի հետ ինչպես իր հպատակի հետ վարվելու փորձերից, նման փորձերը կերաշխավորեին Չինաստանի ու Ռուսաստանի մերձեցումը»,- ասվում է հոդվածում։

Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծելու համար, հեղինակները խորհուրդ են տալիս ամրապնդել համագործակցությունը այդ երկրի հարեւանների միջեւ՝ այդ թվում Չինաստանի, Ճապոնիայի, նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի։

«Եթե ԱՄՆ-ն մտադիր է լավացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուրեմն պետք է պնդի, որ երկու կողմերն էլ նորից վերահաստատեն օրենքի գերակայության հանդեպ իրենց հանձնառությունը։ Հարաբերությունների լավացման արտաքին նշանները չպետք է լինեն այն վարագույրը, որի ետեւում թաքնված է խաբեությունը, բռնությունը թույլ հարեւանների հանդեպ։ Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցություն հարթելու՝ Թրամփի ցանկությունը միանգամայն առողջ է, բայց անհրաժեշտ են թույլատրելի վարքագծի շրջանակներ, որոնք հիմա, ցավոք, բացակայում են»,- ասվում է հոդվածում։

«ԱՄՆ-ն պետք է հստակ հասկացնի Ռուսաստանին, որ դեպի Եվրոպա ցանկացած ռազմական ոտնձգություն, այդ թվում կանաչ մարդուկների մարտավարության կիրառումը, որը նկատվում էր Արեւելյան Ուկրաինայում, կհանգեցնի դեպի Արեւմուտք Ռուսաստանի ծովային ելքի պատժիչ շրջափակման, ինչը կանդրադառնա ռուսական ծովային առեւտրի գրեթե երկու երրորդի վրա»,-խորհուրդ են տալիս Բժեզինսկին ու Վասսերմանը։

«Շատ կարեւոր է որ Ամերիկան ու աշխարհը Թրամփի շրթերից լսեն նրա հայեցակարգը՝ կամ գոնե դրա նման մի բան» ,-ամփոփում են հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ