News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ընդդիմադիր կնոջը ոստիկանական տեղամասում այնքան են պահել մինչեւ նա համացանցում ջնջել է քննադատական գրառումները:

Ադրբեջանի «Դասական ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն Turan-ին հայտնել է, որ կուսակցության Յասամալի շրջանային բաժանմունքի նախագահ Նիսախանում Վելիեւային երեքշաբթի ոստիկանությունը ձերբակալել է: Վելիեւային նախ տարել են Յասամալի շրջանային վարչության 29-րդ բաժանմունք: Նրան այնտեղ 2 ժամ պահելուց հետո տարել են ոստիկանության շրջանային վարչություն եւ այնտեղ եւս 2 ժամ պահել:

Վելիեւային պահանջներ են ներկայացվել Facebook-ում իշխանությունների վերաբերյալ նրա քննադատական գրառումների համար: Ակտիվիստուհուց պահանջել են դրանք հեռացնել եւ դա անելուց հետո նոր միայն նրան ազատ են արձակել: Միրալիօղլուն Վելիեւայի ձերբակալությունը գնահատել է որպես Ադրբեջանում «ոստիկանական ռեժիմի ուժեղացում» եւ «մարդու իրավունքների իրավիճակի վատթարացում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ