News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել հերթական ընդդիմադիր ԶԼՄ-ում։ Այս անգամ՝ Toplum TV-ում, մոտ 20 աշխատակից տարվել է ոստիկանություն, տեղեկացրել է JAM News-ը։

Նրանց մի մասին գիշերը բաց են թողել։ Մի քանի աշխատակցի մաքսանենգության մեղադրանք է ներկայացվել։

Ինչպես նշել է ԶԼՄ-ն, խուզարկությունը Toplum TV-ի օֆիսում տեղի է ունեցել մարտի 6-ի երեկոյան։

«Հավանաբար երկրում ցանկանում են վերացնել ազատ մամուլը»,- ասել է Toplum TV-ի գլխավոր խմբագիր Հադիջա Իսմայիլը։

Ադրբեջանի ՆԳՆ-ն կարճ մեկնաբանել է Toplum TV-ի խուզարկությունը։ «Ստացված տեղեկության հիման վրա ոստիկանությունը գործողություն է իրականացրել Toplum TV-ի Յու.Վ. Չեմենզեմինլիի 98Բ տան օֆիսում»,- նշվել է Ադրբեջանի ՆԳՆ հայտարարությունում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խուզարկություններ են կատարվել նաեւ այլ «հասցեներում, որոնց համահիմնադիրն է Ակիֆ Գուրբանովը, նա միաժամանակ Toplum TV-ի համահիմնադիրն է։ Խուզարկություններ են կատարվել նրա բնակարանում, ինչպես նաեւ Toplum TV-ի աշխատակիցներ Ֆարիդ Իսմայիլովի եւ Էլմիր Աբասովի բնակարաններում։

«Պլատֆորմա III հանրապետություն» օֆիսում խուզարկության ժամանակ ձերբակալվել են համահիմնադիրներ Ակիֆ Գուրբանովը, Արազ Ալիեւը եւ Ռուսլան Իզեթլին։ Վերջին երկուսը ազատ են արձակվել կեսգիշերին մոտ։

Ակտիվիստները հայտնել են, որ չեն տվել իրենց հեռախոսները եւ չեն ասել գաղտնաբառերը, ուստի նրանց դեմ ֆիզիկական ճնշում է գործադրվել։

Շահլա  Գումբատովային՝ Ակիֆ Գուրբանովի փաստաբանին, թույլ չեն տվել ներկա գտնվել օֆիսի եւ նրա բնակարանի խուզարկության ժամանակ։

Կեսգիշերին մոտ Բաքու քաղաքի ոստիկանության գլխավոր վարչությունից բաց են թողնվել Toplum TV-ի մոտ տասը աշխատակիցներ, որոնց բռնել էին մարտի 6-ին։ Այս մասին տեղեկացրել է պարբերականի գլխավոր խմբագիր Հադիջա Իսմայիլը։

Ոստիկանությունում մնացել են Toplum TV-ի աշխատակիցներ Էլմիր Աբասովը, Թալեհ Բադալովը, Խանլար Ալիզադեն, Մուշվիղ Ջաբարովը եւ Ֆարիդ Իսմայիլովը, ինչպես նաեւ Դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտի (IDI) անդամներ Ալի Զելնալը եւ Իլքին Ահմեդովը, Ակիֆ Գուրբանովը։

Ֆարիդ Իսմայիլովի դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Քր. օր. 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն անձանց խմբի նախնական պայմանավորվածությամբ), տեղեկացրել է փաստաբան Զիբեյդա Սադիգովան։

Իսմայիլովի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է մոտ երեք հազար եվրո։

Փաստաբանի խոսքով՝ Իսմայիլովը ասել է, որ իր վրա հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում է գործադրվել, որպեսզի ստորագրի ինչ-որ փաստաթղթեր։ Նա հրաժարվել է։ Պաշտպանությունը բողոք է ներկայացնելու։

Վերջին տեղեկատվությամբ՝ նույն հոդվածով կասկածվում են ԶԼՄ եւս 5 աշխատողներ։

Նույն օրը  Youtube վիդեոհոսթինգում վերանվանվել է Toplum TV օգտահաշիվը։ Պլատֆորմից հեռացվել են տեսառեպորտաժները, հաղորդումների տեսագրությունները։

Սա Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողների դեմ բռնաճնշումների առաջին դեպքը չէ։ Օրինակ, անցյալ տարի ձերբակալվել էր Abzas Media օնլայն պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ