News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զարգացած երկրներում ու ընդհանուր աշխարհում նավթի պաշարները սկսել են նվազել կնքված գործարքի շնորհիվ, այս մասին հայտնել է Կատարի էներգետիկայի նախարար Մումամեդ բեն Սալեհ աս-Սադան՝ ելույթ ունենալով Լոնդոնում IP Week համաժողովի նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

2016-ի նոյեմբերին Վիեննայում ՕՊԵԿ-ի գագաթնաժողովին կայացվել է որոշում կրճատել նավթի արդյունահանումը մինչեւ  օրական 32․5 մլն բարել։

«Մինչեւ  այս տարվա երրորդ եռամսյակ պաշարների հարցում իրավիճակը կարող է զգալիորեն լավանալ։ ԱՄՆ-ում պաշարները աճել են, բայց ամբողջ աշխարհում ընդհանուր պաշարները սկսել են նվազել»,- ասել է նախարարը։

Նավթի պահանջարկի աճը արագացել է , նշել է նա։ Ըստ նախարարի մինչեւ  2017-ի վերջ նավթի շուկան պետք է կայունանա ՕՊԵԿ-ի գործարքի շնորհիվ։ Ավելի ուշ նալրագրողներին հայտնել էր, որ ՕՊԵԿ երկրները 94 տոկոսով են կատարում նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը, իսկ ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրները՝ 50 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ