Apple-ը հայտնել է, որ իր աշխատակիցները արդեն 2017-ի ապրիլին կտեղափոխվեն ավելի քան 70 հա մակերեսով նոր կորպուս, գրում է Life-ը։
Նշում են , որ ավելի քան 12 հազար աշխատակիցների տեղափոխությունը կտեւի մոտ կես տարի, իսկ շենքի ու ավտոկայանատեղիների շինարարությունը կշարունակվի մինչեւ ամռան վերջ։
Կամպուսը, որը ստացել է Apple Park անվանումը, գտնվում է Սանտա Կլարա հովտում։ Նոր շտաբ բնակարանի գլխավոր շենքը ունի 26 հա մակերես, օղակաձեւ է կառուցված, ամբողջովին ծածկված ապակե պանելներով։ Բացի դրանից կամպուսը կունենա իր սեփական թատրոնը՝ հազար նստատեղերով, որը կկրի Սթիվ Ջոբսի անունը։