News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մալայզիայի իշխանությունները մտադիր են Կուալա Լումպուրի օդանավակայանում եւ մի շարք այլ վայրերում ստուգել ռադիոակտից նյութի առկայությունն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը՝ Կիմ Չեն Նամին, սպանել են VX գազով (նյարդա-պաթոլոգիական գործողության ֆոսֆորաօրգանական մարտական թունավոր նյութ): Այս մասին գրում է Reuters-ը:

«Մենք մտադիր ենք ստուգել բոլոր վայրերը, որտեղ, մեր տվյալներով, եղել են կասկածյալները: Ատոմային էներգիայի փորձագետների կներգրավենք՝ հասկանալու համար, արդյո՞ք այդ վայրերում ռադիոակտիվ նյութ է եղել»,- ասել է Մալայզիայի ոստիկանապետ Հալիդ Աբու Բաքարը:

Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին: Երկու կանայք նրա վրա հարձակվել են Կուալա Լումպուրի օդանավակայանում: Կիմ Չեն Նամը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ