News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խորհրդարանում չհայտնվելը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համար  ողբերգություն չի լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանը՝ չբացառելով, որ իրենց դաշինքը կարող է չհայտնվել ԱԺ-ում, սակայն կարող է նաեւ այնպիսի հաջողություն արձանագրել, որը բոլորին զարմացնի:

«Խորհրդարանում չհայտնվելը մեզ համար  ողբերգություն չի լինի: Ես ունեմ շատ այլ հետաքրքրություններ, որոնցով կարող եմ զբաղվել այն դեպքում, եթե մենք չլինենք ապագա խորհրդարանում»,- նշեց Զուրաբյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չհաջողվեց  ընտրություններից առաջ ստեղծել միասնական ընդդիմադիր բևեռ, Զուրաբյանը պատասխանեց. «Մարդիկ ընդդիմադիր բեւեռի ձեւավորման հետ հույսեր են կապում: Սովորաբար դաշինքները կազմվել են նախագահական ընտրություններից հետո մի ուժեղ ֆիգուրի շուրջ: Այս անգամ չկար ցեմենտը, որի շուրջ պիտի ստեղծվեր դաշինքը, բայց մենք համաձայնեցինք բանակցություններ անցկացնել դաշինքի ստեղծման շուրջ: Եկան, ասացին, թե եկեք ստեղծենք դաշինք: Մենք կասկածամտորեն էինք վերաբերում, տեսնում էինք, որ մի քիչ արհեստական է, բայց մեր համաձայնությունից հետո ստեղծվեցին այլ դաշինքներ, սեպարատորեն, ու պարզվեց, որ մեծ ընդդիմադիր կենտրոնի ստեղծումը հնարավոր չէ, եւ մենք որոշում ընդունեցինք ընտրություններին գնալ ՀԺԿ-ի հետ դաշինքով»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, ձևավորված փոքր ընդդիմադիր դաշինքները չեն կարող կյանքի կոչել իրենց նպատակները, ինչը կարելի էր անել ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ