News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տարեց ամուսինները փետրվարի 23-ին ավազակային հարձակման են ենթարկվել: NEWS.am-ի հետ զրույցում Ամբերդի համայնքապետ Մանվել Բաբայանը նշեց, որ ժամը 22։00-ի սահմանում 3 դիմակավորված անձ մտել են միայնակ ապրող տարեց ամուսինների տուն, նրանց կապել եւ գումար ու կոնյակ գողացել նրանց տնից:

Ըստ shamshyan.com-ի՝ դիմակավորված 3 անձանցից մեկը ատրճանակով զինված է եղել, նրանք մտնելով Ամբերդ գյուղի 14-րդ փողոցի թիվ 8 տուն կապել են 79-ամյա Ամալյա Եսայանին, որից հետո բռնություն կիրառելով՝ տան տարբեր սենյակներից հափշտակել են 200.000 դրամ, 700 ԱՄՆ դոլար, արծաթե 1 զույգ ականջօղ, ոսկյա 2 մատանի, բջջային հեռախոս եւ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ