News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արծրուն Գ.-ի դիմումի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ Կոտայքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը խեղաթյուրել է իր` որպես կասկածյալի հայտնած տվյալները եւ հարցաքննության արձանագրությունը տպագրել բոլորովին այլ բովանդակությամբ, այնուհետեւ ստիպել է առանց ծանոթանալու ստորագրել այն:  Բացի այդ, նույն քննիչը դատական նիստից առաջ Արծրուն Գ.-ին համոզել է գործով վարույթին պաշտպան չներգրավել` խոստանալով կալանքի փոխարեն նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրել, սակայն խոստումը չի կատարել, եւ վերջինս կալանավորվել է:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ