News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որեւէ ճնշում չի զգում:

«Ներկայում որեւէ ճնշում չկա եւ, կարծում եմ, չի կարող լինել: Կարծում եմ՝ դա ապացուցված է նախորդ աշխատանքով եւ այսուհետ նույնպես կապացուցվի»,- փետրվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում ՄԻՊ գրասենյակի աշխատանքի մասին հարցին՝ հայտարարեց Արման Թաթոյանը:

Օմբուդսմենի խոսքով՝ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար 20 անձից բաղկացած աշխատանքային խումբ է ստեղծվել, որը բաժանվելու ենթախմբերի: Շուրջօրյա հերթապահություն է սահմանվելու:

Խմբին հանձնարարված է ուսումնասիրել բոլոր հրապարակումները, հանդիպել քաղաքացիների հետ, անհապաղ արձագանքել բոլոր ահազանգերին եւ հրապարակումներին, իսկ խմբի գործունեությունն օմբուդսմենի անձնական վերահսկողության տակ է լինելու:

Արման Թաթոյանն արդեն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ, համատեղ աշխատանքի եւ տեղեկատվական կապերի պահպանման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Թաթոյանի խոսքով՝ ընտրական գործընթացի ժամանակ օմբուդսմենի գրասենյակն առավելագույնս թափանցիկ է աշխատելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ