Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ փետրվարի 27-ին, Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Իր խոսքում Տուսկը նշել է, որ Եվրամիությունը մեծությամբ Հայաստանի առեւտրային առաջին գործընկերն է, ինչպես նաեւ թիվ մեկ միջազգային դոնորը: Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: