News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի հանդեպ նախագահ Թրամփի ու նրա թիմի հնարավոր բայրացակամության շուրջ աղմուկը խլանում է ավելի կարեւոր հարցից՝ եթե Թրամփի աշխատակազմը լրջորեն մտադիր է բարելավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա հատկապես ինչպե՞ս է դա անելու»,- գրում է The Wall Street Journal–ը։

«Պուտինն ու նրա շրջապատից շատերը ավտոկրատներ են, ու քանի դեռ նրանք իշխանության ղեկին են, ամերիկա-ռուսական հարաբերությունները կարգավորելը հեշտ չի լինի։ Սակայն կարելի է նվազեցնել մրցակցության ու պատերազմի ռիսկերը, դիմելով նրան, ինչը   Պուտինի կարծիքով տվյալ խնդրի հիմնական պատճառը կարող է լինել՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը»,- ասվում է հոդվածում։

«Այսօր արեւմտյան երկրների պետք է արդեն փորձեն պայմանավորվեն Արեւմտյան Եվրոպայի չեզոք երկրների համար նոր պաշտպանական ճարտարապետության մասին,- կարծում է հեղինակը,- Առանցքային հայեցակարգը կարող էր լինել մշտական չեզոքությունը, համենայն դեպս, փոխադարձ պաշտպանության հարցերով պայմանագրային կազմակերպություններին պաշտոնական անդամակցության առումով»։ Լրագրողի կարծիքով տվյալ դեպքում խոսքը Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Կիպրոսի, Սերբիայի ու հավանաբար բալկանյան մյուս երկրների մասին է։ «Քննարկման գործընթացը պետք է սկսվի ՆԱՏՕ-ի հետ ,իսկ հետո ներգրավի չեզոք երկրներին։ Հետո պետք է պաշտոնապես բանակցել Ռուսաստանի հետ»,- ասվում է հոդվածում։

Նոր պաշտպանական ճարտարապետությունը կպահանջեր, որ Ռուսաստանը պարտավորվեր պահպանել տարածաշրջանի երկրների անվտանգությունը։ Լրագրողի կարծիքով, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները չեղարկել հնարավոր կլիներ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հաներ իր զորքերը այդ պետություններից։ Ղրիմի հարցը կարելի էր առանձին լուծել։ Չեզոք երկրները կպահպանեին բազմակողմանի պաշտպանական գործողություններին մասնակցելու իրավունքը, այդ թվում ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ։ Չեզոք երկրները պետք է քաղաքական ինքնորոշման իրավունք ու ԵՄ—ին միանալու հնարավորություն ստանան (ամեն ինչում, բացի պաշտպանական գործունեությունից), ասվում է հոդվածում։

«Չկան ոչ մի երաշխիքներ, որ Պուտինը այդ գաղափարի հանդեպ հետաքրքրություն կդրսեւորի։ Հնարավոր է, նա, բնակչության աջակցության ու Ռուսաստանի ներգրավվածության նկատառումներից ելնելով, նախընտրում է Արեւմուտքի հետ քմահաճ հարաբերությունները,- նշում է հեղինակը,- Այդուհանդերձ, պետք է փորձել անցկացնել այդ բանակցությունները։ Եթե Ռուսաստանը հրաժարվի բարեխղճորեն մասնակցել դրանց կամ էլ չկատարի գործարքի պայմանները, որին սկզբում աջակցել է, մենք քիչ բան կկորցնենք, ու կպահպանենք հակառուսական քաղաքականությունը խստացնելու հնարավորություն։ Սակայն միայն նման մեծ ու համարձակ գաղափարով Թրամփը իրական հնարավորություն կունենա բարելավել ամերիկա-ռուսական հարաբերությունները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ