News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը արտաքսել է Վրաստանի 30 քաղաքացիների, այդ թվում կանանց ու երեխաների, հայտնում է Sputnik-Վրաստանը՝ վկայակոչելով Rustavi2 հեռուստաընկերությանը։

Վրաստանի քաղաքացիներին ուղարկել են արտաքսման բաժանմունք միանգամից Իսրայել ժամանելուց հետո, երբ ստուգել են նրանց փաստաթղթերը։ «Մեզ ասել են, որ մենք զբոսաշրջիկներ չենք, չնայած մենք ունեինք բոլոր փաստաթղթերը»,- պատմել է արտաքսվածներից մեկը՝ Գեորգի ԲԻբիլուրիձեն, որը վերադարձել է հայրենիք։

Նա նշել է, որ Վրաստանի արտաքսված քաղաքացիները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Վրաստանում Իսրայելի դեսպանատան մոտ ու բացատրություններ պահանջել։

Այս հարցը Վրաստանի եվրոպական ու եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Վիկտոր Դոլիձեն մեկնաբանել է Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի չեղարկման համատեքստում։ «Մենք կանցկացնենք լուրջ արշավ, որպեսզի մեր համաքաղաքացիները ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն անվիզա ռեժիմին։  Մենք կտրամադրենք ամբողջ տեղեկատվությունը, բայց մեր բոլոր համաքաղաքացիներին խնդրում ենք հաշվի առնել բոլոր ռեկոմենդացիաները ու չստեղծել սպառնալիք ոչ իրեն, ոչ էլ իրենց համաքաղաքացիների համար»,- նշել է Դոլիձեն։

Վրաստանի ու Իսրայելի միջեւ գործում է անվիզա ռեժիմ։ Իսրայել ուղեւորվելու համար Վրաստանի քաղաքացիներին պետք են արտասահմանյան անձնագիր, հյուրանոցում սենյակի ամրագրում, կամ էլ ազգականների հասցեն, ում մոտ նրանք մտադիր են ապրել, ապահովագրություն, որոշակի գումար ու երկու ուղղությամբ տոմս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ