News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պարտավոր է Հայաստանին օգնել, բայց ոչ Լեռնային Ղարաբաղին: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարվածության ներքին եւ արտաքին գործոնները» թեմայով քննարկման ընթացքում:

Նրա խոսքով՝ Մոսկվայի ու Բաքվի եւ Մոսկվայի ու Երեւանի միջեւ հարաբերությունները միանման չեն, տարբեր են: «Եվ, իհարկե, Մոսկվայի համար Երեւանը գործընկեր չէ, այլ դաշնակից, Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է: Մենք պարտավոր չենք ռազմական առումով մեր գործընկերոջն օգնելու, բայց մենք պարտավոր ենք մեր դաշնակցին պաշտպանելու: Մենք պարտավոր ենք Հայաստանին օգնելու, բայց ոչ թե Լեռնային Ղարաբաղին: Մեզ շատ են հանդիմանում, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել, բայց նրան չի ճանաչել նաեւ Երեւանը»,- նշեց Սկակովը:

Քաղաքագետը միեւնույն ժամանակ հիշեցրեց, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: «Այսինքն՝ բավական կարեւոր է, որ նման բաներ են ասվում այդպիսի բարձր մակարդակով»,- ընդգծեց Ալեքսանդր Սկակովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր եւ վիրավորներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ