Բաքվի եւ Երեւանի ուժերի միջեւ հավասարակշռությունը այժմ վերականգնված է: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարվածության ներքին եւ արտաքին գործոնները» թեմայով քննարկման ընթացքում:
Նրա խոսքով՝ այժմ, Հայաստանին ռուսական սպառազինության, մասնավորապես՝ «Իսկանդերների» (օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների) մատակարարումից հետո ռազմական հավասարակշռությունը հավանաբար վերականգնված է: «Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին լարվածությունը թեստ էր ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Այն նաեւ ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի եւ նույն Թրամփի արձագանքի ստուգմանը»,- նշեց Սկակովը: