News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ավանդական կառնավալի ժամանակ փլուզվել է պարի դպրոցի հարթակի մի մասը, 17 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը. փլուզվել է սամբայի Unidos da Tijuca դպրոցի հարթակը: Նահանգի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 6 տուժողներ հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Կազմակերպիչները շոուն գրեթե կես ժամով դադարեցրել են, որ տուժողներին բժշկական օգնություն ցույց տան, որից հետո այն վերսկսվել է:

Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել: Սամբայի Unidos da Tijuca դպրոցի տնօրեն Աիլտոն Ֆրեյտասը նշել է, որ կառնավալից առաջ հարթակները բազմիցս թեստի են ենթարկում:

Սա Ռիո դե Ժանյրոյի կառնավալում տեղի ունեցած երկրորդ միջադեպն է: Առաջին միջադեպը տեղի էր ունեցել կիրակի, այդ ժամանակ 20 մարդ էր տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Mercedes»-ը Ֆիոլետովո գյուղում մոտ 200 մ գլորվել է ձորը. կա 4 զոհ, որոնցից երկուսին գտել են մեքենայից դուրս
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը...
Թուրքիայում խոզանն այրելը հանգեցրել է հրդեհի. կա հինգ զոհ
Զոհվել է հինգ մարդ...
Անձին մեղադրանք է ներկայացվել կաշառքի միջնորդության պատրվակով զինծառայողից խոշոր չափի գումար ստանալու համար
Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է…
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Ագարակում անձրևի, քամու ու կարկուտի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, տների տանիքներն են վնասվել. գյուղապետ
Ծառերի բերքը տերևների հետ ամբողջությամբ թափվել է...
Նոր մանրամասներ՝ 1 տարի առաջ Եղիպատրուշում խուլիգանության դեպքից․ հայտնի են մասնակիցների ինքնությունները
Հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական...
Ամենաշատ