Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 28-ին կայացած արտահերթ նիստում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորի երկու թեկնածուի՝ Մարինե Գրիգորյանի եւ Սուսաննա Սահակյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշում է կայացրել:
Փետրվարի 27-ին ԿԸՀ-ն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 93-րդ հորիզոնականը զբաղեցնող եւ թիվ 11 ընտրատարածքում (Շիրակի մարզ) դաշինքի տարածքային ընտրական ցուցակով առաջադրված Մարինե Գրիգորյանից եւ նույն դաշինքի համապետական ցուցակի 116-րդ հորիզոնականը զբաղեցնող եւ տարածքային ընտրական ցուցակով թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ) առաջադրված Սուսաննա Սահակյանից ինքնաբացարկի դիմում էր ստացել: