News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը «Միայնակ գայլ» կոչով է հանդես եկել եւ փետրվարի 9-ից հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին «Հաց բերողին» հորդորել դադարեցնել հացադուլը:

«Արթուր ջան՛, ես դադարեցնում եմ հացադուլը եւ նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:

Մեր Ծուռ պատվելի եղբայր ջան՛ մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թեւ կտանք ազգադավ ռեժիմին:

Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը եւ բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին:

Հարգանքներով քո եղբայր Արայիկ Խանդոյան»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Արայիկ Խանդոյանը դադարեցրել է փետրվարի 16-ից հայտարարած հացադուլը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ