News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 28–ին արտահերթ նիստի ժամանակ բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներին քարոզարշավի պաստառների տեղադրման կարգը ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցական դաշինքների միջեւ։

Հայաստանի ԿՀԸ քարտուղար Արմեն Սմբատյանը հստակեցրել է. «Մենք, պահպանելով հավասար սկզբունքը, բավարարել են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ու կուսակցական դաշինքների պահանջը՝ գովազդային վահանակներ հատկացնելու հետ կապված։ Դրա համար մենք օգտագործել ենք հայտնի բանաձեւերից մեկը՝ երբ մրցակից կողմերից յուրաքանչյուրի պահանջը կբավարարվի հավասար պայմաններում։ Մենք պահպանել ենք եւս մեկ կարեւոր սկզբունք՝ երկկողմանի վահանակի մի կողմը բաժին է ընկել մի կուսակցության, մյուսը՝ մեկ այլ»։

Կուսակցություններն ու կուսակցական դաշինքները երեք օրվա ընթացքում պետք է վահանակները հատկացնող պայմանագրեր կնքեն ընկերությունների հետ՝ դրանք օգտագործել կարողանալու համար։ «Եռօրյա ժամկետի սպառման դեպքում կազկաերպությունները կարող են օգտվել վահանակներից այլ նպատակներով, բացառությամբ՝ քաղաքական գովազդի։ Այսինքն՝ տվյալ կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը Ազգային ժողովի ընտրությունների համար կարող է պաստառ տեղադրել միայն այն գովազդային վահանակի վրա, որը նրանց բաժին է ընկել մեր բաշխման արդյունքում», - հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ