News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միջազգային 24 կազմակերպություններ խստորեն դատապարտել են Ադրբեջանի իշխանություններին խոսքի եւ արտահայտվելու ազատության ճնշման վերջին քայլերի պատճառով:

contact.az-ը հաղորդել է, որ մարտի 3-ի նրանց համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Մեհման Հուսեյնովի դատավճիռը վկայում է խոսքի ազատությունը հարգելու իշխանությունների ցանկության բացակայության եւ քննադատական ձայների վրա բռնաճնշումները շարունակելու մտադրության մասին: «Մեհման Հուսեյնովի դատավճիռը եւ բանտարկությունը եւս մեկ օրինակ է, որ Ադրբեջանում թիրախ են համարվում Իլհամ Ալիեւի ռեժիմը քննադատողները:  Սա նաեւ ցույց է տալիս, որ անցյալ տարի մի շարք քաղբանտարկյալների ազատելուց ի վեր ոչինչ չի փոխվել: Քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, նախկինի նման, սովորական պրակտիկա են, եւ Մեհման Հուսեյնովն այսօր բանտարկված 13 լրագրողներից, բլոգերներից ու լրատվամիջոցների աշխատակիցներից մեկն է: Նրանք բոլորը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակվեն՝ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության բրիտանական բյուրոյի ղեկավար Ռեբեկա Վինսենթը:

«Մենք ցնցված եւ խորապես վշտացած ենք այս խայտառակ դատավճռի պատճառով, որը ոչ այլ ինչ է, քան արադարադատության ծաղր»,- ասել է Լրատվամիջոցների միջազգային աջակցության (IMS) կազմակերպությունից Գյուլնարա Ախունդովան:

Ուշագրավ է, որ Մեհման Հուսեյնովը քննադատել էր առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային 2017-ի փետրվարի 21-ին փոխնախագահի պաշտոնում նշանակելը:

«Մինչեւ երկրի փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիեւային նշանակելը կառավարությունը երկրում անցկացրել է ակտիվիստների, լրագրողների եւ բլոգերների կալանավորումների եւ հետապնդումների հերթական ալիքը՝ ավտորիտար իշխանության ամրապնդման եւ վիճելի նշանակման շուրջ ցանկացած այլախոհության կանխման նպատակով»,- նշել է FIDH-ից Սաշա Կուլաեւան: Մասնավորապես՝ իշխանությունները կեղծ մեղադրանքներով կալանավորել են ընդդիմության մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ «Ազգային ճակատ» կուսակցության 10 անդամների, REAL եւ D18 շարժումների մեկական անդամի:

Հավաստի տեղեկություններ կան կալանավորվածների նկատմամբ խոշտանգումների եւ դաժան ու մարդու արժանապատվությունը նվաստացնող այլ եղանակների կիրառման մասին:

«Մենք՝ ներքո ստորագրող կազմակերպությունները, Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել կառավարությանը քննադատողների հետապնդումները եւ ձերբակալությունները: Խոշտանգումների մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, իսկ բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակվեն: Իշխանություններին քննադատողների թունավորման եւ հետապնդումների արշավը պետք է անհապաղ դադարեցվի: Մենք նաեւ միջազգային հանրությանը կոչ ենք անում ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով մարդու իրավունքների ոլորտում իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում»,- նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Article 19-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը, Human Rights House Foundation-ը, Pen միջազգային ակումբը, Ընդդեմ խոշտանգումների կիրառման կազմակերպությունը եւ եւս մոտ 2 տասնյակ այլ կազմակերպություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ