News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում վերջին օրերին ծեծկռտուքների ու դանակահարության մասին տեղեկություններին համբույրով պատասխանեց:

Լրագրողների հարցին թե վերջին շրջանում ինչո՞ւ են հանրապետականները կրակում, ծեծուջարդերի մասնակից լինում, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց.

«Շատ ավելի շատ հանրապետականներ խաղաղություն են քարոզում եւ զենքը պահում են միայն այն դեպքերի համար, երբ Աստված մի արասցե` հայրենիքին վնաս կլինի»:

Այդ դեպքում քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող դանակահարության դեպքերին ինչ մեկնաբանություն ունի, Էդուարդ Շարմազանովը այսպես արձագանքեց. «Ասում ա` ձայն բարբարո հանապատի... Ես ձեզ 5 րոպե է քարոզում եմ, որ բերեք էսօր, էս պահին Եռաբլուրում քաղաքական պրոբլեմներից չխոսենք, դուք դանակահարություններից եք խոսում: Այսօր մի բան պետք է ասենք՝ մեր սպարապետին շնորհավորենք եւ ես էլ տիկին Նաղդալյանին մի հատ համբուրեմ»:

Մինչ այդ Շարմազանովն իր խոսքում կոչ էր անում այսօր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, խոսել նվիրական այդ օրվա մասին. «Ամենից առաջ նախ շնորհավորենք մեր սպարապետին, մեզ բոլորիս այս նվիրական օրվա առթիվ: 20-րդ դարավերջի Վազգեն Սարգսյանը, 20-րդ դարավերջի Վարդան Մամիկոնյանն էր: Բոլորիս աչքը լույս լինի, այսօր ուրախ, հպարտ օր է: Համեբայն դեպս Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը  անկախ ու ազատ Հայաստանն էր: Մենք ունենք այդ անկախ Հայաստանը, որտեղ ծածանվում է հայոց եռագույնը, որտեղ Եռաբլուրում խաչն է քրիստոնեական: Իսկ կա՞ն խնդիրներ, իհարկե կան: Բայց այսօր այդ օրը չի, որ պետք է խոսենք խնդիրներից: Տարին 12 ամիս խոսում ենք խնդիրներից, մենք էլ դուք էլ գիտեք այդ խնդիրները, եւ գիտենք ինչ պետք է անենք այդ խնդիրները լուծելու հանար:

Այսօրվանից քարոզաշավը սկսվում է, եւ կարծում եմ քննադատողների պակաս չի զգացվի: Դրա համար այսօր ուզում եմ բոլորիս լավ տրամադրություն մաղթել եւ յուրաքանչյուր հայ օջախում հայ մարդը թող մի գավաթով բաժակ բարձրացնի մեր Մեծն սպարապետի կենացը: Ու Աստված տա, մենք քայլ առ քայլ հասնենք սպարապետի երազած Հայաստանին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ