News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Լապշինի գործի հետաքննությունը երկու ամիս կտեւի, քանի որ հետաքննությունը դեռեւս մեղադրանքի համար հիմքեր չի առաջադրել Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այս մասին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չնայած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին վերագրվող հոդվածներին՝ հետաքննությունը դրանց դեռեւս ոչ մի հիմնավորում չի առաջադրել », - նշել է Չերնինը:

Նրա խոսքով՝ Լապշինը դեռ չգիտի, թե կոնկրետ ինչում է մեղադրվում: «Մեր ձեռքում նյութ չկա՝ ինչ-որ բանի դեմ բողոքելու համար: Եւ, թվում է,  հետաքննությունը կտեւի առնվազն մեկ- երկու ամիս»,-ասել է Չերնինը:

Վերջին անգամ նա Լապշինի հետ հանդիպել է մարտի 9-ին, եւ, ինչպես հայտնել է փաստաբանը, նա ոչնչից չի բողոքել:

Ինչ վերաբերում է միջնորդություններին, ապա փաստաբանի խոսքով՝ դա կարող է առնչվել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելուն: «Լապշինը հանրությանը սպառնալիք չի ներկայացնում եւ կարող էր կալանքից ազատ արձակվել հետաքննության ժամանակ: Բայց մյուս կողմից՝ որտե՞ղ նա կարող է մնալ Բաքվում՝ չէ՞ որ նա այստեղ տուն ու հարազատներ չունի, որոնց կարելի էր հանձնել նրան եւ հսկողության տակ պահել»,-ասել է փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ