News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւան-Գյումրի ուղեւորվող էլեկտրագնացքն ընթանում է 90-100 կմ/ժամ արագությամբ, ուղեւորությունը տեւում է 3 ժամ: Այս մասին նշվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Վահան Մարտիրոսյանի՝ Գյումրու երկաթուղային կայարան այցելության ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրեց վերջին շրջանում իրականացված այն աշխատանքները, որի արդյունքում   հնարավոր է դարձել բարձրացնել արագությունը՝ կրճատելով երթեւեկության տեւողությունը։

Ամեն  օր Երեւանից Գյումրի երեք ուղերթ է իրականացվում՝ 3-4 վագոն շարժակազմով։ Երեւան-Գյումրի ուղեւորվող էլեկտրագնացքն ընթանում է 90-100 կմ/ժամ արագությամբ։

Ճանապարհին էլեկտրագնացքը  կանգառ է կատարում 13 բնակավայրերում, յուրաքանչյուրում՝ 1-2 րոպե տեւողությամբ։ Երեւանից Գյումրի ճանապարհի տեւողությունը  3 ժամ է։

Գյումրու կայարանում նախարարին ուղեկցեցին դեպի վագոնային դեպո։ Այստեղ են վերանորոգվում,  նորացվում  ու երթուղի վերադառնում  վագոնները։ Շարժակազմի պետ Նիկոլայ Լավրենչուկը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց դեպոյի հնարավորություններն ու իրականացվող աշխատանքների առանձնահատկությունները։

Նախարարն այցելեց նաեւ անվազույգերի վերանորոգման արտադրամաս։ Անիվների ամրությունից է առավելապես կախված շարժակազմի երթեւեկի անվտանգությունը։ Այստեղ նախարարին ներկայացվեց արդեն վերանորոգումից հետո անիվների թերությունները հայտնաբերող սարքը՝ դեֆեկտասկոպը։  Դրանով էլեկտրամագնիսական եւ ուլտրաձայնային հետազոտություն է անցկացվում` հայտնաբերելու  անիվների անգամ ամենաաննշան ճաքերն ու վնասվածքները։

Հաջորդը շահագործման արտադրամասն է, որտեղից առցանց ռեժիմով կառավարվում է  գնացքների շարժը, մեքենավարների աշխատանքն ու առողջական վիճակը։

Վահան Մարտիրոսյանն այցելեց նաեւ բուժկետ, որտեղ յուրաքանչյուր երթուղի դուրս գալուց առաջ եւ երթն ավարտելուց հետո պարտադիր բուժզննում են անցնում մեքենավարներն ու նրանց օգնականները։

Նախարարին ներկայացվեց նաեւ Գյումրու երկաթուղային կայարանի վերանորոգված սպասասրահը։

Ամփոփելով շրջայցը՝ նախարարն իրականացված  աշխատանքներն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց։ «Բավական աշխատանք է կատարվել։ Վստահ ենք, որ այն կնպաստի ուղեւորների քանակի ավելացմանը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարն այցելեց նաեւ Գյումրու երկաթուղային կայարանի հարեւանությամբ գտնվող փոստային բաժանմունք՝ ծանոթանալու բաժանմունքի աշխատանքին ու պայմաններին։ Նրան չգոհացրին աշխատանքային պայմանները։

Իսկ փոստային ծառայության որակը ստուգելու նպատակով Վահան Մարտիրոսյանը նամակ ուղարկեց՝ պարզելու համար հանրապետության տարածքում նամակների հասանելիության արագությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ