ՄԱԿ-ում որոշել են իրենց աշխատակիցների դեպրեսիայի դեմ պայքարել Քլոի անունով անգլիական բուլդոգի օգնությամբ, որը հատուկ վարժված է ու դիպլոմ ունի։ Քլոոին ընդունում է հիվանդներին ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ բնակարանի իր աշխատասենյակում, նաեւ հատուկ հրավերքով կարող է աշխատակիցներին այցելել նրանց գրասենյակում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Ընդամենը հինգ րոպե շփումը բուլդոգի հետ բառացիորեն երջանկացնում է հոգնած ու զայրացած գրասենյակային աշխատողներին։ Քլոոին վերջերս է աշխատանքի ընդունվել ՄԱԿ-ում, բայց արդեն շատ պոպուլյար է։