News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզում 2017թ. նախատեսվում է 45 միլիոն դոլարի ներդրում: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Գավառ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավն իրականացնող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը հիշեցրեց, որ ընդհանուր առմամաբ իրենք նախատեսում են 3.2 միլիարդ դոլարի ներդրում, որից շուրջ 830 միլիոնն՝ այս տարի:

«Գեղարքունիքի մարզին հատկացվող 45 միլիոնով մենք փորձում ենք իրականացնել 31 ծրագիր, բացել շուրջ 1500 աշխատատեղ: Գեղարքունիքի մարզում աշխատելու ենք հետեւյալ ուղղությունների զարգացման ուղղությամբ՝ այլընտրանքային էներգետիկա, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ էկոպարկ եւ տուրիզմ, մտադիր ենք նաեւ ստեղծել «Սեւան-ձուկ» ՓԲԸ եւ օրինականացնել ձկնորսությունը, որպեսզի մարդիկ, որոնք ձկնորսությամբ ընտանիք են պահում, կարողանան գործել օրինական դաշտում, իսկ մենք էլ ապահովենք նրանց անվտանգությունը», -ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության քարոզարշավն իրականանցնում է  Կարեն Կարապետյանը, թեեւ համամասնական ցուցակում չկա: Գավառում այսօր նրան ուղեկցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ մշակությի նախարար Արմեն Ամիրյանը եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ