News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ  Միլսին, նույն դեսպանատան Պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Բրյուս Մրֆիին եւ պաշտպանության ոլորտում համագործակցության  պատասխանատու, մայոր Դոն Հարփերին:

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպանն ասաց. «ԱՄՆ դեսպանատունը հպարտ է նախարարության հետ ունեցած իր տեւական սերտ համագործակցության համար, եւ մենք կշարունակենք հարկ եղած դեպքում պատրաստակամորեն աջակից լինել նախարարությանը:  Այս տարի մենք տոնում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակը, եւ նախարարության ու դեսպանության  միջեւ նման արդյունավետ ու հաջող գործընկերությունների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք այսքան շատ ձեռքբերումներ ունենալ»:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ամերիկյան համագործակցության խորացումն արտակարգ իրավիճակների, բնակչության պատրաստվածության եւ դիմակայունության ոլորտներում, ինչպես նաեւ՝ համատեղ վարժանքների միջոցով տարածաշրջանային համագործակցության ակտիվացումը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ գործընկերության շրջանակներում:

Քննարկվեց նաեւ վերապատրաստման եւ ուսուցման միջոցով ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունը վտանգավոր նյութերի հետ աշխատանքում, հրդեհների դեմ պայքարի, փրկարարական աշխատանքների իրականացման եւ բուժպատրաստության բնագավառում: Յուրաքանչյուր դասընթաց ամփոփվելու է ավարտական վարժանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ