News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով գինին սննդամթերք է ճանաչվում: Այս մասին գրում է Informing-ը: Համապատասխան փոփոխություններ են արվել խաղողի եւ գինու մասին, արտադրության եւ էթիլ սպիրտի եւ ալկոհոլային արտադրանքի շրջանառության մասին, գովազդի մասին օրենքներում:

Հիմա Մոլդովայում կարելի է ոչ միայն առանց սահմանափակման գովազդել գինին, այլեւ վաճառել ժամը 22:00-ից հետո:

Մոլդովայի կառավարությունում հայտարարել են, որ օրենսդրական փոփոխություններն ուղղված են ազգային գինեգործական ոլորտի զարգացմանն աջակցելուն եւ կնպաստեն երկրում գինու արտադրության ծավալների կայուն աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ