News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում մարտի 19-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակը, հանուն Ֆինլանդիայի հայ համայնքի, իր որդիական շնորհակալության ու բարիգալստյան խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որ տեղի էին ունեցել Ֆինլանդիայի հայորդյաց կյանքում վերջին մի քանի տարիներում:

Այնուհետեւ հայ համայնքի հետ հանդիպման համար իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հատկապես կարեւորելով համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Գոհունակություն է Հայրապետիս համար՝ տեսնելու, որ այսօր արդեն Ձեր կողքին են ոչ միայն եկեղեցականներն ու ձեր հովիվները, այլեւ հայրենի իշխանությանց ներկայացուցիչները՝ ի դեմս մեծարգո դեսպան տիար Արտակ Ապիտոնյանի: …Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում եւս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաեւ լսեց նրանց առաջարկները եւ պատասխանեց ներկաների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ