News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Five մաստակի վերաբերյալ համացանցում ոչ խրախուսական արձագանքներից հետո, որի թղթերի վրա օգտատերերը ինքնասպանության կոչեր են տեսել, Wrigley արտադրող ընկերությունը որոշել է ապրանքը վաճառքից հանել:

Համացանցի օգտատերերի տագնապն ու դժգոհությունն են հարուցել մաստակը փաթաթող թղթի վրայի հետեւյալ կոչերը՝ բարձրանալ քաղաքի ամենաբարձր կետը եւ սելֆի անել կամ մտածել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել մահից առաջ:

«Wrigley ընկերությունը որոշել է դադարեցնել «Ճշմարտություն կամ գործողություն» ակցիան, Wrigley-ի ֆաբրիկայում գովազդվող ապրանքի արտադրությունը, ինչպես նաեւ տվյալ ընկերության գովազդային ակտիվությունը, երբ մի քանի շաբաթ առաջ սպառողներից ստացվել են առաջին բողոքները: Մենք այդ արտադրանքը վաճառքից հանում ենք եւ այն փոխարինում ենք կանոնավոր արտադրանքով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Wrigley-ի կորպորատիվ կապերի ղեկավար Նադեժդա Լոբաչեւան:

Համացանցի օգտատերերի անհանգստությունը հավանաբար կապված է, այսպես կոչված, «մահվան խմբերի» շուրջ խոշոր հետաքննության հետ, որոնք Ռուսաստանում դեռահասների շրջանում մի շարք ինքնասպանությունների պատճառ են դարձել:

Դեռահասներին ինքնասպանության դրդելու թեման լայն արձագանք է գտել 2016-ի մայիսին «Նովայա գազետա»-ում հրապարակված «Մահվան խմբեր» հոդվածից հետո:

2017-ի սկզբին «մահվան խմբերի» հանդեպ նոր հետաքրքրություն է առաջացել, ըստ որում  ՝ ոչ միայն Ռուսաստանում: 2017-ի մարտին Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է «մահվան ավելի քան 500 խմբերի» եւ այդ խմբերը «համակարգող» 200 հաշիվների արգելափակման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ