News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընտրակաշառքներ վերցնող մարդիկ պատրա՞ստ են իրենց ձայները վաճառել ում պատահի։ Եթե այդպես է՝ բոլոր հայերին, որոնք ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն, կարող է գնել որեւէ հարուստ թուրք,հնդիկ, չինացի՝ ընդամենը 20 մլն դոլարով։ Այս մասին Երեւանի Նոր Նորք թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 20-ին հայտնել է Արթուր Բաղդասարյանը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդը։

Նրա խոսքով, եթե պատգամավորի թեկնածուն շատ փող ունի ու պատրաստ է գնել ընտրողների ձայները, դա դեռ չի նշանակում, որ նրա օգտին արժե քվեարկել։ Եթե մարդիկ պատրաստ լինեն քվեարկել նրա օգտին, ով շատ փող ունի ու պատրաստ է վճարել նրանց, արդյո՞ք չկա վտանգ, որ նրանց ձայները կկարողանա գնել, օրինակ, որեւէ հարուստ թուրք, հնդիկ կամ չինացի։

«Մեր ընտրություններին մասնակցում է մոտ 1 մլն ընտրող, առավելագույնը՝ 1 մլն 100 հազար։ Որեւէ հարուստ թուրք, հնդիկ կամ չինացի կարող է ընդամենը 20 մլն դոլարով գնել Հայաստանի բոլոր ընտրողներին՝ յուրաքանչյուրին վճարելով 10 հազարական դրամ։ Մենք ի՞նչ է, արժանապատվություն չունե՞նք։ Պատիվ չունե՞նք։ Ի՞նչ է 20 մլն դոլարը միլիարդատերերի համար։ Նրանք կարող են ընդամենը 20 մլն դոլար տալ ու գնել բոլոր ընտրողներին՝ նրանց պատվով ու արժանապատվությունով հանդերձ»,- ասել է ԲԱղդասարյանը։

Իր ելույթի ժամանակ Արթուր Բաղդասարյանը կրկնել է իր կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, հատուկ ուշադրություն դարձնելով կրթության, բանակի, ցածր աշխատավարձերի ու կենսաթոշակների խնդիրներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ