News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ձկան համաշխարհային պաշարները կսպառվեն արդեն 2050-ին, համարում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի փորձագետները։ Դա պայմանավորված է ոչ միայն ձկնորսության չարաշահումով, այլեւ Երկրի բնակչության թվաքանակի աճով, որը դարի կեսերին կհասնի ինը միլիարդի, հայտնում է Informing–ը։

Մասնագետների խոսքով ձկան պաշարները արդեն մոտ են սպառվելուն։

Հայտնի է, որ անհետացման շեմին է սպիտակ ձուկը։ Ավելին, իրենց սկզբնական պոպուլյացիան չեն կարողանում վերականգնել նաեւ թյունոս, պալտուս, թուր- ձկները։

Նշենք նաեւ, որ լճերը, գետերը, օվկիանոսները աղտոտվում են հսկայական քանակության պարարտանյութերով։ Իսկ սնդի արտադրությունն ու փոխադրումները ջերմոցային գազերի արտանետումների 30 տոկոսի պատճառն են, ինչի հետեւանքով փոխվում է կլիման։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հայտնում է, որ ձկնապաշարը փրկելու համար անհրաժեշտ է պահպանել դրանց բնակության բնական միջավայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ