News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայորի մահվան մեջ մեղադրվող` Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի (Վարդենիսի) պետ Երվանդ Հովհաննիսյանի գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Երվանդ Հովհաննիսյանը, լինելով վիրաբույժ, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականություններն ու անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է զինծառաող Սեւակ Գասպարյանի մահը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. սեպտեմբերի 5-ին ժամը 23:15-ին ավտոպատահարից անմիջապես հետո «Գանգուղեղային փակ տրավմա, աջ ականջախեցու աջակողմյան պնեւմոթորաքս, տրավմատիկ շոկ, վիճակը ծանր» ախտորոշմամբ Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Ս. Գասպարյանը եւ ենթարկվել կլինիկական, գործիքային հետազոտությունների։

Քննությամբ պարզվել է, որ հոսպիտալում իրականացված հետազոտությունների արդյունքում անամնեստիկ տվյալների եւ հիվանդի օբյեկտիվ վիճակի համակցությունը պարունակել է բավարար ցուցումներ որովայնահատման իրականացման համար, սակայն, նշված պայմաններում Ե.Հովհաննիսյանը ճիշտ չի գնահատել Ս. Գասպարյանի օբյեկտիվ վիճակը, պատշաճ կերպով չի իրականացրել անհրաժեշտ բուժական-ախտորոշիչ միջոցառումները, ժամանակին չի կազմակերպել վիրահատական միջամտությունը՝ որովայնահատում, պատռվածքների կարում, փայծաղի հեռացում, որը հնարավորություն կտար կանխելու շոկային վիճակի ծանրագույն հետեւանքները։

Տուժողը հաջորդ օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ թեեւ ենթարկվել է որովայնահատման՝ պայմանավորված ներքին արյունահոսության դադարեցմամբ, սակայն, ժամանակին չկանխված տրավմատիկ, արյունահոսական շոկի երեւույթների խորացումը հանգեցրել են ներքին օրգանների անդառնալի փոփոխությունների, ի վերջո՝ զարգացող բազմաօրգանային անբավարարությանը, որի հետեւանքով Ս. Գասպարյանը 2015թ. սեպտեմբերի 11-ին մահացել է:

 Ե. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)»:

Նշենք, որ Սեւակ Գասպարյանը մայոր էր, 30 տարեկան: Նա իր ծառայակից ընկերների հետ վթարի էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ: Ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին: Վթարի հետեւանքով հոսպիտալացման ճանապարհին մահացել էր կապիտան Տարոն Սեդրակյանը, իսկ հաջորդ օրը՝ հոսպիտալ տեղափոխված մայոր Գրիգոր Սահակյանը եւ ենթասպա Գեւորգ Վարդանյանը։ Մեկ շաբաթ անց մահացել էր նաեւ Սեւակ Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ