News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում արտադրվող մետաղական խտանյութերում կան հազվագյուտ մետաղներ, բայց դրանց համար գնորդ գտնելը դժվար է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, WCFDavos/Yerevan-ի «Ճգնաժամից դեպի զարգացում կոմունիկացայի ուժով» ֆորումի ժամանակ։

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրերի հանքաքարերում կան հազվագյուտ մետաղներ (սելեն, տելլուր, ռենիում եւ այլն ), բայց դրանք այնքան քիչ են, որ պղնձի խտանյութը գնող միջազգային ընկերությունները պատրաստ չեն գումար ծախսել դրանց հանքաքարից զտելու համար։ Հիմա հայկական մատակարարներին վճարում են պղնձի խտանյութի մեջ պարունակվող միայն ոսկու ու արծաթի համար (այն էլ սահմանված նվազագույն քանակի գերազանցման դեպքում։ Միջազգայի պրակտիկայում այդ նվազագույն քանակը կազմում է 1 գրամ ոսկի ու 30 գրամ արծաթ մեկ տոննա պղնձի խտանյութի համար։ Հայկական հանքաքարերն ու խտանյութը նման քանակություն սովորաբար պարունակում են-խմբ)։

Մոլիբդենային խտանյութը երկրի ներսում վերամշակվում է ֆերոմոլիբդենի, «Երեւանի մաքուր երկաթ»  գործարանի ու Armenian Molybdenum Production ձեռնակությունների կողմից։ Դրանցից առաջինը ժամանակ առ ժամանակ (բավարար պարունակության դեպքում) խտանյութից հանում է ռենիումը, դրանից ստանալով կիսաֆաբրիկատ ՝ կալիումի պերրենատ։

«Բայց ոչ թե նույնիսկ պատրաստի մետաղը, այլ այդ կիսաֆաբրիկատը վաճառելու համար պետք է անցնել հավաստագրման երկարատեւ ընթացակարգերով։ Առայժմ հայկական մետալուրգիական գործարաններից ոչ մեկն իրեն չի կարող թույլ տալ նման բան։ Դրա համար էլ այդ արտադրանքի երաշխավորված իրացում, ցավոք, չկա»,- նկատել է Պոլոսկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Հայաստանի ԱԺ-ն 2-րդ ու վերջնական ընթերցումով ընդունել են  «Բնապահպանության ու բնօգտագործման համար վճարումների մասին» օրենքում փոփոխությունները ու Հարկային օրենսգիրքը։ Ըստ օրենքի, Կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել, թե որ մետաղներից հարկ պահանջի (տեսականորեն կարող է պահանջել նաեւ հազվագյուտ մետաղներից)։

Կառավարության ներկայացուցիչները, որոնք կազմել են օրինագիծը,քննարկումների ժամանակ հայտնել էին, որ հարկեր են պահանջելու միայն այն մետաղներից, որոնց համար միջազգային պրակտիկայում դե ֆակտո վճարվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ