News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կարեն Կարապետյանն այցելել է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ձեռնարկություն, շրջայցի ընթացքում ծանոթացել ընկերության արտադրական գործունեությանը, ծխախոտի մշակման գործընթացին, պիտակների եւ ծխախոտի տուփերի արտադրությանը: Ձեռնարկությունում աշխատում է 580 մարդ, միջինը՝ 140 հազար դրամ աշխատավարձով: 2016 թ. ընթացքում Հայաստանում եւ Արցախում աճեցվել  է 705 հա ծխախոտային հումք, ինչի արդյունքում մթերվել է 8.5 հազար տոննա: Նախորդ տարվա ընթացքում ընկերության արտադրանքն ավելացել է 10 տոկոսով: Տեղական արտադրության ծխախոտն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ ԱՊՀ, Միջին Արեւելք եւ Եվրոպա: Արտահանման ծավալն ավելացել է 30 տոկոսով, իսկ վերջին 6 տարվա ընթացքում՝ 40 անգամ:

Կարեն Կարապետյանը եղել է նաեւ Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015 թվականին: Սպանդանոցի կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչեւ 650 գլուխ ոչխար եւ գառ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են: Ստացված մորթին հանձնվում է Մասիսում գործող հայ-իտալական ընկերությանը, որտեղ մշակման է ենթարկվում եւ արտահանվում Իտալիա: Սպանդանոցն ունի մսեղիքի փաթեթավորման արտադրամաս, որտեղ այն սառեցվում եւ պաղեցվում է: Ներկայում պաղեցված մսեղիքն արտահանվում է ԻԻՀ, սակայն պահանջարկ կա նաեւ Արաբական Էմիրություններից եւ նախատեսվում է աշխատողների քանակը հասցնել 250-ի: Վարչապետը կարեւորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման եւ անասնապահության զարգացման խթանման առումով: Սպանդանոցի գործունեությունն ընդլայնելուն ուղղված ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

Գործադիրի ղեկավարը հանդիպել է գյուղմթերք մթերող կազմակերպությունների ղեկավարներին, որի ընթացքում քննարկվել են մթերման գործընթացին, ընկերությունների ծրագրերին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Վարչապետը հորդորել է արտադրությունն ընդլայնելու եւ նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված ներկայացնել հաշվարկելի եւ առարկայական առաջարկություններ: «Մեզ համար թիվ մեկ գործընկերը բիզնեսմենն է, որը  ստեղծում է նոր աշխատատեղեր, հավելյալ արժեք եւ մեր խնդիրն է՝ նրա կողմից բարձրացվող հարցերին  արագ արձագանքելն ու համապատասխան լուծումներ տալը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ներկայացվելիք բոլոր ծրագրերը մանրամասն կքննարկվեն կառավարությունում եւ կստանան համարժեք արձագանք:

 Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեությանը, ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին եւ զարգացման ծրագրերին: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 140 միլիոն դոլար: Արարատի գործարանում կառուցվել է «Ալբիոն» տեխնոլոգիական  բլոկ, որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Հայաստանյան այս նախագիծը դարձել է տեխնոլոգիայի կիրառման առաջին փորձն աշխարհում: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արդիականացման արդյունքում  աշխատատեղերի թիվը  ավելացել է 130-ով: Ներկայում ընկերությունում աշխատում է 1058 մարդ: Արտադրական սեկտորի միջին աշխատավարձը կազմում է 233 հազար դրամ:

Վարչապետն Արարատի մարզ այցն ավարտել է Շահումյան համայնքում գտնվող «Գրինհաուզ»  ջերմոցային համալիրում, որը հիմնադրվել է 2014 թվականին 50 հեկտար ջերմոցային լոլիկի եւ 30 հեկտար բողկի արտադրության նպատակով: Գործընկեր «Սպայկա» ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. ներդրվել է ավելի քան 30 մլն դոլար, այս տարի ներդրվելու է եւս 20 մլն: 2017-ին համալիրում արտադրական բանջարեղենի՝ լոլիկ, սմբուկ, բադրջան, բիբար, բողկ, ծավալը ներկայիս 22 հազարի փոխարեն կազմելու է մոտ 40 հազար տոննա, որն ամբողջությամբ արտահանվելու է: Նշվել է նաեւ, որ 2017-ին Սպայկա ընկերության ընդհանուր ներդրումները ՀՀ գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտում կազմելու է ավելի քան 80 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյնը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել…
Ամենաշատ