News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հատուկ ծառայությունները գուցե իրոք «որսացել են» Թրամփի որոշ զանգեր ու նամակներ, հայտնել է Կոնգրեսի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դեւին Նունյեսը, փոխանցում է BBC-ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ Նունյեսը հայտնել է, որ ստուգելով հին հաշվետվությունները, հայտնաբերել է փաստաթղթեր, որոնք կարող էին հիմնված լինել Թրամփի գաղտնալսման վրա։ Սակայն այդ տվյալները հավաքվել են հատուկ ծառայությունների առօրեական աշխատանքի շրջանակում ու ոչ մի կերպ կապակցված չեն եղել Ռուսաստանի հետ։

«Դա տվյալների նորմալ, առօրեական հավաքում է։ Դատելով նրանից, ինչ ես տեսել եմ, ամբողջ տեղեկատվությունը օրինական է հավաքվել»,- ասել է նա։ Նունյեսի խոսքով այդ տվյալները ստացվել են մեկ այլ երկրի հետախուզությունից՝ համագործակցության մասին միջազգային պայմանագրի շրջանակում։

Նունյեսն ասել է, որ իր հայտնագործության մասին պատմել է պալատի նախագահ Փոլ Ռայանին ու օրվա ընթացքում կզեկուցի նաեւ Սպիտակ տանը։

ՄԻաժամանակ Նունյեսը չի կարողացել հաստատել, որ գաղտնալսումը իրականացվել է «Թրամփի աշտարակում», ինչի մասին մինչ այդ հայտնել էր ԱՄՆ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ