News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի «Էքսպրեսո» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության վայրից:

Կադրերից ակնհայտ է, որ միջադեպի վայրը շրջափակված է: Սալարկի վրա արյան հետքեր եւ փամփուշտների պարկուճներ կան:

Այսօր՝ մարտի 23-ին, ավելի վաղ Կիեւի ազգային ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն հայտարարել է, որ Վորոնենկովի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Նա վիրավորվել է նախկին խորհրդարանականի թիկնապահի կողմից: «Քիլերը հսկողության տակ է, նրան առաջնահերթ բուժօգնություն է ցուցաբերվում»,- ասել է Կրիշչենկոն:

Դենիս Վորոնենկովը սպանվել է Կիեւի կենտրոնում՝ «Պրեմիեր պալաց» հյուրանոցի մոտ: Անհայտ անձը կրակել է, երբ Պետդումայի նախկին պատգամավորը թիկնապահի հետ շենքից դուրս է եկել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ