News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԴ-ն երբեք այնպիսի խոստումներ չի տվել, որոնք հետագայում չի կատարել: Մարտի 23-ին՝ Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Խղճի մտոք քվեարկեք, քանի որ այդ 5 եւ 10 հազար դրամը ձեզ երջանիկ չեն դարձնի: Մինչդեռ կաշառվելով՝ կկորցնենք ուժեղ, զարգացող երկիր ունենալու հնարավորությունը»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: Նա խորհուրդ տվեց ճիշտ ընտրություն կատարելու համար համեմատել անցյալի ընտրություններում Դաշնակցության ծրագրերը, գործունեությունը եւ տված խոստումները մյուս քաղաքական ուժերի հետ:

Աղվան Վարդանյանը որոշեց կուսակցության 127-ամյա պատմության կարճ էքսկուրս կատարել՝ նշելով, որ իրենք դժվար պահերին ժողովրդի կողքին են եղել, եւ երբ իրենց կուսակցությունը նույնիսկ արգելված էր, իրենք նպաստել են Սփյուռքի ամրապնդմանը, տարբեր երկրներում հայի ինքնության պահպանմանը, իսկ հիմա ամբողջ աշխարհում առաջ են մղում Հայաստանի շահերը:

«Մենք նաեւ սխալներ ենք ունեցել, սակայն ՀՀԴ-ն երբեք այնպիսի խոստումներ չի տվել, որոնք չի կատարել: Մեր կուսակցությունը որակապես տարբերվում է մյուս բոլորից, որոնք մասնակցում են նախընտրական մրցավազքին»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը: Նա նշեց իրենց կուսակցության առավելություններից մեկը՝ իրենք մեկ մարդու կուսակցություն չեն, եւ ի տարբերություն մյուսների՝  ՀՀԴ-ից Արարատի մարզի բոլոր թեկնածուները կանգնած են այստեղ՝ իրար կողքի, նրանցից ոչ մեկը մյուսի հետ չի մրցակցում, քանի որ «մենք մեկ մեծ ընտանիք ենք»:

Վարդանյանը նաեւ նշեց, որ որոշ քաղաքական ուժեր ընտրությունների նախաշեմին իրենց անունը փոխում են, որ ժողովրդին խաբեն, որին ժամանակին ներկայումս չկատարած խոստումներ են տվել: Նա ընդգծեց քվեարկությանը մասնակցելու կարեւորությունը՝ հիշեցնելով, որ երկրում կառավարման համակարգ է փոխվում, եւ ժողովրդի ընտրած պատգամավորներն արդեն կորոշեն հետագա ճակատագիրը: Այս կապակցությամբ նա բերեց Գերմանիայի օրինակը՝ նշելով, որ ոչ ոք չգիտի, թե ով է նախագահը, բայց բոլորը գերազանց գիտեն՝ ով է տիկին Մերկելը: «Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը կորոշի խորհրդարանը, եւ հատկապես այդ պատճառով ձեր ձայնը, ձեր ընտրությունը շատ կարեւոր է»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ